211652_close_icon
views-count460 դիտում article-date 16:01 19-06-2019

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Արտակ Ե.-ն, որը 2012թ. հոկտեմբերի 19-ից հետախուզվում է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից Ուկրաինայի քրեական օրենսգրքի 305 հոդվածի (թմրանյութի ապօրինի շրջանառություն) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր