1120 դիտում
14:12 19-06-2019
Ոստիկանները կեղծ 5000-անոցներ իրացնողների են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 42-ամյա և Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ապրող 34-ամյա տղամարդիկ կեղծ փողեր են պատրաստում և իրացնում։ Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Տեղեկությունների իսկությունը պարզելու միջոցառումներին միացան ոստիկանության օպերատիվ ծառայությունների աշխատակիցներ, կազմակերպվեցին դարանակալումներ և օպերատիվ նկարահանումներ։ Քրեական հետախույզները քողարկված հետևեցին նրանց շարժին։
Տեսանկարահանումից հստակ երեևում է, որ միրգ գնող տղամարդը վաճառողին տալիս է ակնհայտ կեղծ 5000-անոց, ինչից հետո վաճառողը սկսում է հետապնդել նրան, բայց ոչ շատ երկար։ Դարանակալած ոստիկանները տղամարդուն բռնում են ու կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով բերման ենթարկում ոստիկանության Կենտրոնական բաժին։
Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվեց 5000 դրամ անվանական արժեքով 9 հատ կեղծ թղթադրամ, որոնք առգրավվեցին ու փաթեթավորվեցին։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ նա հայտնաբերված կեղծ փողը անվանական արժեքից մի քանի անգամ էժան գնել է Երասխահուն գյուղի 35-ամյա մի բնակչից։ Տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Արդյունքում ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված մյուս անձն էլ հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։
Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին նրանց բնակարաններում։ Հայտնաբերվեցին տպելու սարքավորումներ և հատուկ թղթեր, որոնք նույնպես առգրավվեցին։
Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3362 դիտում
22:25 09-08-2019
Նոր Նորքի ոստիկանները թմրամիջոց իրացնողների են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3890 դիտում
14:58 08-10-2019
Սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողների շրջանակը մեծանում է
6025 դիտում
20:35 12-04-2019
Ոստիկանները բացահայտել են կեղծ փողերի իրացման դեպք. հայտնաբերվել է 14.000 կեղծ եվրո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
337 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
319 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո