211652_close_icon
views-count656 դիտում article-date 13:41 19-06-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 18-ից 19-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 4, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 2-ական, անձի առևանգման, ավազակության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու ու ինքնավնասման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր