211652_close_icon
views-count845 դիտում article-date 12:14 19-06-2019

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության և խմբակցությունների, պատգամավորների կողմից ներկայացված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Կառավարության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, դեմ՝ 1 պատգամավոր: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 114 կողմ ձայն: Կառավարության կողմից ներկայացված «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերին կողմ քվեարկեց 115 պատգամավոր: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 114 կողմ ձայն, ձեռնպահ էր 1 պատգամավոր: Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր: ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 116 կողմ ձայն: Իսկ ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 116 պատգամավոր:

Նմանատիպ նյութեր