211652_close_icon
views-count958 դիտում article-date 10:58 19-06-2019

Պոմպեոն կմասնակցի՞ Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատան­քային այցով մեկնեց Վաշինգտոն: Ինչպես հայտնի է, վաղն այն­տեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայա­նալու է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հետ հերթական հանդիպումը: Հիշեցնենք միայն, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն մինչ հանդիպումը խոսում էր այն մասին, որ ակնկալում է Վաշինգտոնում շարունակել այն քննարկումները, որոնք մինչ այդ արտգործնախարարներն իրակա­նացրել են ՄԽ մյուս երկու մայրաքաղաքներում՝ Փարիզում և Մոսկվայում, այսինքն՝ ՄԽ-ի հայտնի վեցկետանոց ծրագրի շուրջ: Իսկ ահա ՀՀ ԱԳՆ-ն կարծես թե այլ օրակարգ ևս տեսնում է՝ կապված սահմանային վերջին սրացումների և, ըստ այդմ էլ՝ սահմանային միջադեպերի հե­տաքննության մեխանիզմների ներդրման, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտնի որոշումնե­րին վերադառնալու հետ: Թե այս երկու տեսլականներից որ մեկը գերիշխող կլինի Վաշինգտոնում, թերևս բացի ՄԽ համանախագահների գործողություններից, կախված կլինի նաև այն բա­նից, թե ամերիկյան Պետդեպարտամենտն ինչ կարգի միջամտու­թյուն կունենա այդ հանդիպմանը: Մամեդյարովն այդ կապակցու­թյամբ հույս էր հայտնել, որ Մոսկվայում կայացած հանդիպմանը Լավրովի մասնակցության օրինա­կով, վաշինգտոնյան հանդիպման ժամանակ «պետքարտուղարը ևս ջանքեր կգործադրի հակամար­տության կարգավորման հարցում բեկման հասնելու համար»: Գոնե երեկվա դրությամբ չկար տեղե­կատվություն, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն ծրագրում է մաս­նակցել Մամեդյարով-Մնացակա­նյան հանդիպմանը, սակայն չմաս­նակցելու դեպքում անգամ նա այլ մեթոդներով միջամտելու հնարավորություն, բնականաբար, ունի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր