211652_close_icon
views-count1336 դիտում article-date 10:15 19-06-2019

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Հունիսի 19-ի նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Պատգամավորները կքվեարկեն նախորդ օրը քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ՝ «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին , Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին , Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր: Օրակարգում է նաև Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր