1787 դիտում
10:13 19-06-2019
Ինչքա՞ն են պարգևատրվել ԱԺ պատգամավորները 2019 թ. ընթացքում․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ պարգևավճար են ստանում ոչ միայն գործադիր իշխանության պաշտոնյաները, այլ նաև ՀՀ ԱԺ պատգամավորները: Ի դեպ, ըստ մեր տվյալների, նախկինում պատգամավորները պարգևավճարներ չեն ստացել: Այս տեղեկությունը ճշտելու համար գրավոր հարցում էինք ուղարկել Ազգային ժողով՝ խնդրելով նշել, թե որքանով է հավաստի այն և եթե հավաստի է, ապա ինչ չափի պարգևավճարի մասին է խոսքը, ի՞նչ միջոցներից է տրամադրվում այդ պարգևավճարը և ինչ պարբերականությամբ է այն տրամադրվելու:
ՀՀ ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից մեր հարցմանն ի պատասխան մասնավորաբար նշել են. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովին ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին. 2017 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից 73 հոգի ստացել է պարգևատրում ընդամենը 33.077.880 ՀՀ դրամի, 2018 թվականի ընթացքում՝ 89 հոգի՝ ընդամենը 61.675.550 ՀՀ դրամի չափով: 2019 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովին ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին (ֆոնդից)՝ ամսական պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2028 դիտում
09:43 20-06-2019
Ինչքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները․ «Փաստ»
876 դիտում
16:31 02-02-2021
ՀՀ ԱԺ պատգամավորները չեն պարգևատրվել. պարզաբանում
562 դիտում
19:15 06-07-2022
ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են
Այս բաժնից
622 դիտում
07:27 18-04-2024
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»