211652_close_icon
views-count3687 դիտում article-date 10:01 19-06-2019

Ի՞նչ ենթակառուցվածք գնելու մասին են խոսել Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ուշագրավ հայտարարություն է արել հունիսի 16-ին Երևանում տեղի ունեցած վարչապետ Փաշինյանի և ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հանդիպման վերաբերյալ: Կարելի է ասել, որ Արարատ Միրզոյանը անակնկալ հայտարարություն է արել՝ նշելով, որ հանդիպմանը՝ ի թիվս տնտեսական հարցերի, խոսք է գնացել նաև նոր ենթակառուցվածք գնելու հնարավորության մասին: Եվ այստեղ, իհարկե, վերստին առաջանում է հարցը, թե արդյոք Սամվել Կարապետյանը Փաշինյանի մոտ ՌԴ, այսպես ասած, տնտեսական դեսպա՞նն էր, թե՞ Կարապետյանը խաղում է ինքնուրույն կամ որպես հայաստանյան խաղացող: Մյուս կողմից հետաքրքիր է հանգամանքը, թե արդյոք որ կողմից է առաջարկը՝ Հայաստա՞նն է ենթակառուցվածքի առաջարկ անում Կարապետյանին, թե՞ հակառակը՝ Կարապետյանն է Հայաստանի իշխանությանը հայտնում որևէ ենթակառուցվածքի նկատմամբ իր հետաքրքրությունը: Բոլոր դեպքերում, Հայաստանի վարչապետն ու ամենահարուստ հայը քննարկում են տնտեսա-քաղաքական բավականին հատկանշական և առանցքային հարց մի շրջափուլում, որում բավականին խորքային գործընթացներ են տեղի ունենում նաև Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում, և ոչ միայն հայ-ռուսական»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր