211652_close_icon
views-count942 դիտում article-date 09:25 19-06-2019

Կուլիսներում քննարկվում է Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու հարցը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական կուլիսներում քննարկվում է վերջապես Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու հարցը: Ըստ մեր աղբյուրների, ներկա փուլում քննարկվում է վերստին նախագահական կառավարման համակարգին անցում կատարելու տարբերակը, որի շուրջ դեռևս վերջնական կոնսենսուս չկա, սակայն իշխանությունների ուժային բլոկը կողմնակից է հենց այս մոտեցմանը: Թերթին բավականին ուշագրավ մի թեմա է հայտնի դարձել, որի համաձայն, ներկայումս ներքին կարգով ակտիվորեն քննարկվում է Սահմանադրական դատարանի ինստիտուտից ընդհանրապես հրաժարվելու տարբերակը: Այն առանձնապես շատ կողմնակիցներ չունի, բայց գաղափարը որոշ շրջանակների կողմից առաջարկվում է: Ավելին, իշխանական պատգամավորներից ոմանք արդեն իսկ շատ քողարկված ու նուրբ ձևով «նետում» են այդ թեզը՝ օրինակ բերելով ԱՄՆ-ին, որը չունի բարձրագույն դատարան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր