211652_close_icon
views-count769 դիտում article-date 11:48 19-06-2019

Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ կմասնակցի 2020 թ-ի նախագահական ընտրություններին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ պատաստվում է երկրորդ անգամ առաջադրվել երկրի նախագահական ընտրություններում, որոնք կայանալու են 2020 թվականին։ Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը։ Նշվում է, որ նախագահն այդ մասին ասել է Օրլանդոյում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։ «Այսօր կանգնած եմ ձեր առաջ, որպեսզի պաշտոնապես հայտարարեմ նախագահի աթոռի համար պայքարում իմ նախընտրական քարոզարշավի մասին»,-ասել է նա։ Վստահությամբ հավելել է, որ 2016 թվականին իրեն ու իր թիմին հաջողվեց դա անել և նույնը կհաջողվի 2020 թվականին։ Նշենք, որ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, Ջո Բայդենը ներկա պահին առաջ է անցել Թրամփին վարկանիշով։

Նմանատիպ նյութեր