211652_close_icon
views-count12178 դիտում article-date 09:11 19-06-2019

Էջմիածնում կոչ են անում բոյկոտել Մանվել Գրիգորյանին պատկանող օբյեկտները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը կոչ էր արել բոյկոտել քաղաքապետարանի մոտ գտնվող և փաստացի Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանը, որի արդյունքում այն կսնանկանա, և դրա շահագործումը կդառնա տնտեսապես ոչ շահավետ: Գրիգորյանին պատկանող օբյեկտների բոյկոտը սրճարանով չի սահմանափակվում: Հիմա էլ Էջմիածնում կոչ են անում բոյկոտել Գրիգորյանին պատկանող գազալցակայանները: Տնտեսական բոյկոտը լավագույն միջոցն է Գրիգորյաններին Էջմիածնից դուրս մղելու համար, որովհետև չնայած Գրիգորյանը կալանավորված է, սակայն Նազիկ Ամիրյանը շարունակում է միլիոններ աշխատել էջմիածինցիների հաշվին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր