211652_close_icon
views-count1420 դիտում article-date 08:59 19-06-2019

Դատավորների կրիմինալ կապերի մասին արդեն նյութեր են հավաքվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր վեթինգի գործընթաց սկսելու մասին: Այդ հայտարարությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սկսել էր վեթինգի նախագիծ մշակել` ներգրավելով նաև տարբեր փորձագետների: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետի հայտարարությունից մեկ ամիս անց նախագիծը գրեթե պատրաստ է և առաջիկայում կուղարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողով: Հանձնաժողովի «Իմ քայլ»-ական անդամներից շատերը երեկվա դրությամբ դեռևս տեղյակ չէին` վեթինգի նախագիծը պատրաստ է, թե ոչ, սակայն, մեր տեղեկություններով, կառավարությունը նպատակ ունի մինչև հուլիս ներկայացնել նախագիծը, որն արդեն մինչ հուլիսի 10-15-ը կընդունվի առաջին ընթերցմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վեթինգի ենթարկող մարմինը լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը, որը հիմա վերակազմավորման փուլում է: Բացի այդ, ՀՀ կառավարությանը մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրների վկայությամբ` մինչև դատավորներին վեթինգի ենթարկելու գործընթացի պաշտոնական մեկնարկը ՀՀ իրավապահ համակարգում արդեն սկսել են դատավորների կրիմինալ կապերի, նրանց արած գործերի մասին ինֆորմացիա հավաքել: Ըստ էության, այս տեղեկությունները հավաքվում են, որպեսզի ներկայացվեն ԲԴԽ նոր կազմին, որպեսզի նրանք վեթինգի ենթարկեն դատավորներին և ամենատարբեր պատիժների միջոցով դադարեցնեն որոշ դատավորների լիազորությունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր