211652_close_icon
views-count1522 դիտում article-date 23:08 18-06-2019

Թրամփը հայտնել է Պենտագոնի նոր ղեկավարի անունը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մարկ Էսպերը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը չի ցանկացել Սենատում անցնել հաստատման գործընթացը` նախընտրելով ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: Թրամփը շնորհակալություն է հայտնել Շանահանին հրաշալի ծառայության համար: [img]https://st0.shamshyan.com/editor/0420468001560884030168928.png[/img]

Նմանատիպ նյութեր