211652_close_icon
views-count1059 դիտում article-date 21:42 18-06-2019

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հայտարարություն է տարածել

Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի հունիսի 18-ի «Համահայկական աջակիցը» վերտառությամբ հրապարակման, այն է՝ «Համահայկական խաղերի օլիմպիական կոմիտեն և համահայկական խաղերի աջակից հասարակական շրջանակները կոչ են անում, որ միջոցառման համահայկականությունը նշելու համար ՀՀ երեք նախագահներն էլ մասնակցեն օգոստոսի 6-ին Արցախում խաղերի բացման արարողությանը», Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն տեղեկացնում է, որ որևէ տեղ, որևէ ձևաչափով նման հայտարարությամբ հանդես չի եկել։ [b]Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր