211652_close_icon
views-count2333 դիտում article-date 18:34 18-06-2019

Եվրոպայի Լիգա. Հայտնի դարձան «Ալաշկերտի», «Փյունիկի» և «Բանանցի» մրցակիցները

Հունիսի 18-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» կմրցի Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիա» թիմի հետ, արծաթե մեդալակիր «Փյունիկը»՝ նույն երկրի «Շկուպի» թիմի, իսկ «Բանանցը»՝ Սերբիան ներկայացնող «Չուկարիչկի» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 18-ին:

Նմանատիպ նյութեր