211652_close_icon
views-count2231 դիտում article-date 18:14 18-06-2019

99 կողմ, 22 դեմ․ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց ՍԴ դատավորի ընտրության համար անցկացված փակ քվեարկության արդյունքները։ Ըստ այդմ՝ կողմ՝ 99, դեմ՝ 22 ձայների հարաբերակցությամբ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվեց Վահե Գրիգորյանը։ Քվեարկությանը մասնակցել է ԱԺ 132 պատգամավորներից 122-ը։ Նշենք, որ hանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։

Նմանատիպ նյութեր