211652_close_icon
views-count2038 դիտում article-date 22:56 18-06-2019

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է 1939-1945թթ. համակենտրոնացման ճամբարներ աքսորված հայ նահատակների հիշատակին նվիրված հուշաքարի հանդիսավոր բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 15-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Փարիզի մերձակա Մարնի-լե-Կոմպիեն (Margny-lès-Compiègne) քաղաքում՝ 1939-1945թթ. համակենտրոնացման ճամբարներ աքսորված հայ նահատակների հիշատակին նվիրված հուշաքարի հանդիսավոր բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Մարնի-լե-Կոմպիենի քաղաքապետ Բերնար Հելալը, Հայ նախկին ռազմիկների ազգային ասոցացիայի նախագահ Անտուան Բաղդիկյանը, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր: Արարողությանը ներկա էր նաև Կոմպիենի համակենտրոնացման ճամբարից Օսվենցիմ, այնուհետև՝ Բուխենվալդ աքսորված Միհրան Մավյանի դուստրը: ՀՀ դեսպանն իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածները, ովքեր իրենց երկրորդ հայրենիքն էին գտել Ֆրանսիայում, ընդամենը երկուսուկես տասնամյակ անց ենթարկվեցին նոր տեղահանության, նոր ոճրի սարսափներին: Նա հիշեցրեց Միսակ Մանուշյանի, Արսեն Չաքրյանի, Միհրան Մավյանի և բազմաթիվ այլ ֆրանսահայերի կամավոր մասնակցությունը Ֆրանսիայի ազատագրմանը և ֆաշիզմի դեմ պայքարին: Տեղեկանք. Հուշաքարը տեղակայված է Մարնի-լե-Կոմպիենի կայարանում՝ հենց արտաքսման վագոնի հուշահամալիրի դիմաց: Արտաքսման վագոնի հուշահամալիրը հանդիսավոր բացվել է 2013թ.: Այդ վագոններով են 1939-1945թթ. ընթացքում 50.000 աքսորյալներ՝ այդ թվում հարյուրավոր հայեր, տեղափոխվել դեպի համակենտրոնացման ճամբարներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր