211652_close_icon
views-count1293 դիտում article-date 17:36 18-06-2019

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու հունիսի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված Մրցակցության հարցերի վերաբերյալ միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը։ Միջոցառման նպատակն է ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքում գործող օտարերկրյա ընկերությունների շրջանում բարձրացնել մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունների և գործունեության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։ Կլոր սեղան-խորհրդակցությանը մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև այլ երկրների մրցակցային մարմինների, օտարերկյա կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ինտեգրացիոն միավորումներ : [b]ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով[/b]

Նմանատիպ նյութեր