211652_close_icon
views-count772 դիտում article-date 15:18 18-06-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 17-ից 18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության և ծեծի 7-ական, մարմնական վնասվածք հասցնելու 4, դրամանենգության 3, խուլիգանության 2, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի ու ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր