211652_close_icon
views-count2755 դիտում article-date 14:05 18-06-2019

«Բարսելոնան» պատրաստ է Նեյմարին վերադարձնել, եթե նա հրապարակավ ներողություն խնդրի

«Բարսելոնան» պատրաստ է քննարկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձի հնարավորությունը: Սակայն կատալոնական ակումբը պահանջելու է, որպեսզի բրազիլացին հրապարակավ ներողություն խնդրի 2017թ. ամռանը սկանդալային կերպով թիմից հեռանալու համար: Հիշեցնենք, որ այն ժամանակ ՊՍԺ-ն ակտիվացրել էր Նեյմարի հրաժարագինը՝ 222 միլիոն եվրոյի չափով: Ավելի ուշ պարզվեց, որ ֆուտբոլիստն ու նրա գործակալ հանդիսացող հայրը՝ Նեյմար դա Սիլվան ձգձգում էին տեղափոխության ժամկետները, որպեսզի «Բարսելոնայից» հավելավճարներ ստանան: Արդեն կան տեղեկություններ, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին:

Նմանատիպ նյութեր