211652_close_icon
views-count1960 դիտում article-date 13:29 18-06-2019

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով

Ֆրանսիայում կալանավորել են ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին: Ձերբակալությունը տեղի է ունեցել Նանտերում՝ 2022 թվականի աշխարհի առաջնությունը Կատարում անցկացնելու ընտրության հետ կապված հետաքննության շրջանակներում: 63-ամյա ֆրանսիացուն բերման են ենթարկել ոստիկանության հակակոռուպցիոն բաժին: Պլատինին աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ընտրություններից մի քանի օր առաջ Շվեյցարիայում հանդիպել էր Կատարի Ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ Պլատինին դա արել էր այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի խնդրանքով:

Նմանատիպ նյութեր