211652_close_icon
views-count1211 դիտում article-date 14:04 18-06-2019

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 18-ին աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Ինչպես հայտնում է ԱԳՆ կայքը, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը նախատեսված է անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 20-ին:

Նմանատիպ նյութեր