Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 18-ին աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Ինչպես հայտնում է ԱԳՆ կայքը, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը նախատեսված է անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 20-ին: