211652_close_icon
views-count502 դիտում article-date 11:50 18-06-2019

ԱԻՆ մարզիկների նոր նվաճումները. Tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 11-13-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց մարզական հանրապետական փառատոնը, հայտնում է [url=https://911tert.am/2019/06/18/%D5%A1%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B3%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/?fbclid=IwAR3oQDKJR1Fj16OMAq1mHvDMvQubvXaTD3cifn_cp5ecMJhlCLi58UqC-hs]Tert.am[/url]-ը։ Մասնակցեցին 65 մարզիկ 6 մարզաձեւում՝ բասկետբոլ, ծանրամարտ, բազկամարտ, սեղանի թենիս, շախմատ եւ լող: Արտակարգ իրավիճակների նախարարութան աշխատակիցները եւս մրցանակային տեղեր զբաղեցրին: Ծանրամարտ եւ բազկամարտ մարզաձեւերում Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր Գրետա Վարդանյանն արժանացավ ոսկե մեդալների, իսկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայության օպերատոր Գոհար Նավասարդյանը՝ 3-րդ մրցանակի: Տղամարդկանց ծանրամարտում ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը 65 կգ քաշային կարգում զբաղեցրեց 2-րդ, իսկ 72 կգ քաշային կարգում հանդես եկող Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատոր Սարգիս Միրիբյանը՝ 1-ին տեղը: Սայլակով սեղանի թենիսի 2-րդ մրցանակակիր դարձավ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության տեղեկատվության ստացման եւ հաշվառման առաջին կարգի մասնագետ Նուբար Կիրակոսյանը: Անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի եւ պաշտպանության նախարարության մարզիկները մրցեցին 3 համատեղ թիմով: Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար, «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանի խոսքով՝ տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://911tert.am/2019/06/18/%D5%A1%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B3%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/?fbclid=IwAR3oQDKJR1Fj16OMAq1mHvDMvQubvXaTD3cifn_cp5ecMJhlCLi58UqC-hs]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր