211652_close_icon
views-count14466 դիտում article-date 11:15 18-06-2019

Լոռու մարզի Շնող համայնքում տեղի ունեցավ միջոցառում՝ «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ. պարգևատրվեցին Արցախյան ու Ապրիլյան պատերազմների մասնակիցներ և ոստիկանության ծառայողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքում հունիսի 15-ին տեղի ունեցավ մեդալների, պատվոգրերի հանձնման արարողություն։ Այն կազմակերպել էր Լիլիթ Չիբուխչյանը, ով հանդիսանում է «Զոհված ոստիկանների ընտանիքների աջակցություն» հասարակական կազմակերպության նախագահը և ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շնողի մշակույթի տանն էին հավաքվել Շնող-Թեղուտ-Քարկոփ համայնքի բնակիչները՝ համայնքի ղեկավար Դավիթ Զումաշյանի գլխավորությանբ։ Ներկա էին նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, Արցախյան, Ապրիլյան ու Քառօրյա պատերազմների մասնակիցներ, ոստիկանության աշխատակիցներ։ Լ. Չիբուխչյանի կողմից մեդալներ հանձնվեցին ոստիկանության Թումանյանի բաժնի 3 ծառայողների, ոստիկանության 7 ծառայողներ պարգևատրվեցին շնորհակալագրերով, իսկ 85 քաղաքացի, ովքեր մասնակցել են Արցախյան, Քառօրյա ու Ապրիլյան պատերազմներին, ստացան պատվոգրեր։ Միջոցառմանը ներկա էր նաև Նունիկ Համբարձումյանը, ով հանդիսանում է բարեգործական ֆոնդի տնօրեն։ Վերջինս Լ. Չիբուխչյանի հետ Շնող խոշորացված համայնքի 11 բազմազավակ անապահով ընտանիքներին հանձնեց հագուստ, որի կարիքը նրանք ունեն։ Ծրագիրը շարունակական է լինելու։ Միջոցառմանը ելույթ ունեցան համայնքի մշակույթի տների սաները, ինչպես նաև Ալավերդու դհոլահարների խումբը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր