211652_close_icon
views-count2162 դիտում article-date 23:06 17-06-2019

ՊՍԺ-ի նախագահ.Նեյմարին ոչ-ոք չի խնդրել պայմանագիր ստորագրել

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին անդրադարձել է թիմի հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակին: «Ես ցանկանում եմ թիմում տեսնել խաղացողների, որոնք պատրաստ են առավելագույնս ուժերը ներդնել, պաշտպանել այս մարզաշապիկի պատիվը և աջակցել այս ակումբի նախագիծը: Նրանց հետ, ովքեր չեն ցանկանում դա անել կամ չեն հասկանում դա, մենք հանդիպում ենք և շփվում: Գոյություն ունեն պայմանագրեր, որոնք պետք է հարգել, սակայն մեր գերակա նպատակն այժմ հավատարմությունն է նախագծին: Ոչ-ոք Նեյմարին չէր խնդրել պայմանագիր ստորագրել: Ոչ-ոք նրան չէր պարտադրել դա: Նա ՊՍԺ է եկել՝ լիովին գիտակցելով այն պատճառները, հանուն որոնց եկել է», ասել է ալ-Հելայֆին: Ավելի վաղ հաղորդվել է, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել 27-ամյա բրազիլացուն, որին 2017 թվականի ամռանը 222 մլն եվրոյով գնել էին «Բարսելոնայից»:

Նմանատիպ նյութեր