211652_close_icon
views-count3397 դիտում article-date 23:36 17-06-2019

«Նախագահական համերգաշարի» շրջանակում նախագահական նստավայրում կազմակերպվել է հայկական դասական ռոմանսի երեկո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում այսօր նախագահական նստավայրում կազմակերպվել է հայկական դասական ռոմանսի երեկո: Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախագահական նստավայրում կազմակերպված երեկոն նպատակ ուներ հանրությանը կրկին ճանաչելի ու հասանելի դարձնել հայկական ռոմանսն իր ողջ գեղեցկությամբ ու հուզականությամբ: Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, հայտնի սոպրանո Անահիտ Մխիթարյանի, մեր լավագույն տենորներից մեկի՝ Լիպարիտ Ավետիսյանի և նրանց նվագակցող դաշնակահար, տարբեր ստուգատեսներում մրցանակների արժանացած Արմեն Աղաջանյանի կատարումների շնորհիվ ներկաները մասնակից են դարձել հիասքանչ մի երեկոյի: Համերգից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տեղի է ունեցել ընդունելություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր