211652_close_icon
views-count555 դիտում article-date 20:30 17-06-2019

Մարդու իրավունքների պաշտպանն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ ԳաբրիելաԲատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին։ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ դատական համակարգում առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Մասնավորապես, առկա են խնդիրներ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության պակասի հետ և այլն։ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այս ոլորտին վերաբերող հարցերը գտնվում են իր ամենօրյա ուշադրության ներքոև պատրաստակամ է աջակցել Կառավարությանն ու Ազգային ժողովին բարեփոխումների հարցում:Նա նաև կարևորել է քաղաքացիական հասարակության դերն այս բոլոր գործընթացներում և պատրաստակամություն հայտնել խթանել նաև նրանց մասնակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում բարեփոխումների ու իրավունքի գերակայության ամրապնդման հարցերում: ԳաբրիելաԲատաինի–Դրագոնիններկայացրել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. գործողությունների ծրագրի ուղղությունները և կարևորելՄարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը երկրում մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր