211652_close_icon
views-count3325 դիտում article-date 19:52 17-06-2019

Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ. Ռուբեն Ռուբինյան

Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ դեսպանատնից հայտնել էին, որ ՌԴ դեսպանը Քոչարյանի հետ հանդիպել է քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում:

Նմանատիպ նյութեր