211652_close_icon
views-count1317 դիտում article-date 21:49 17-06-2019

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը հանդիպել է Սուրբ Աթոռի օրենսդրական ակտերի քահանայապետական խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Ֆիլիպո Յանոնեի հետ

Հունիսի 14-ին դեսպան Կարեն Նազարյանը հանդիպեց Սուրբ Աթոռի օրենսդրական ակտերի քահանայապետական խորհրդի նախագահ (համազոր է արդարադատության նախարարի պաշտոնին) արքեպիսկոպոս Ֆիլիպո Յանոնեի (Filippo Iannone) հետ։ Դեսպանը Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյային ներկայացրեց հայտնի քաղաքական իրադարձությունների արդյունքում Հայաստանում ձևավորված գործադիր և օրենսդիր իշխանությունների` իրավունքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների ամրապնդմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործունեության մասին։ Դեսպան Նազարյանն արք․ Յանոնեին տեղեկացրեց դատաիրավական համակարգի վերաբերյալ ՀՀ վարչապետի ուղերձի մասին՝ կենտրոնանալով Հայաստանի զարգացման գործընկեր պետությունների և հեղինակավոր միջազգային կառույցների հետ նախապես քննարկած դատաիրավական բարեփոխումների օրակարգի իրականացմանը։

Նմանատիպ նյութեր