211652_close_icon
views-count637 դիտում article-date 20:04 17-06-2019

Խոցելի խմբերի երեխաների համար կազմակերպած ամառային դպրոցն ընթացքի մեջ է

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսի 3-ից մեկնարկած խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցն ընթացքի մեջ է: Թվով 55 երեխաների հնարավորություն է տրվել ամռան 3 ամիսներին, ըստ իրենց նախասիրության, մասնակցելու արտադպրոցական ստեղծագործական, այդ թվում՝ նկարչության, խեցեգործության, հուլունքագործության և ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակներին: Միաժամանակ՝ դպրոցի հմուտ մասնագետների օգնությամբ զարգացնելու իրենց արդեն իսկ ունեցած հմտությունները: Արդեն այսօր հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների, ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաներ անվճար հիմունքներով մասնակցում են դպրոցի կողմից առաջարկվող հագեցած կրթամշակութային ծրագրերին: Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցի սաների համար կկազմակերպվեն նաև ճանաչողական այցեր թանգարաններ, թատրոններ ու ցուցահանդեսներ` ՀՀ մշակութային հարուստ ժառանգությանը հաղորդակցվելու նպատակով: Ծրագիրը կամփոփվի մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցի շրջանակներում դպրոցի սաների ձեռք բերած նոր գիտելիքների և հմտությունների գործադրմամբ ստեղծված աշխատանքների ցուցադրությամբ: