211652_close_icon
views-count42887 դիտում article-date 15:54 17-06-2019

Արտակարգ իրավիճակ Երևանում. «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ գտնվող հսկայական տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել. կրակը ոչնչացնում է նաև ծառերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ գտնվող տարածքում և քամու պատճառով կրակը մեծ արագությամբ տարածվում է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակի լեզուներն անգամ մոխրի են վերածում մատղաշ ծառերը, կրակի են մատնվում նաև հաստաբուն ծառերը։ Այս պահին մի քանի երիտասարդներ, այդ թվում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ ու կանաչապատման բաժնի աշխատակիցները, մեծ դժվարությամբ փորձում են մարել կրակը։ Աշխատանքներին ներգրավված է նաև հրշեջների խումբը, սակայն նրանք քիչ են ու պետք է լրացուցիչ ուժեր ժամանեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր