211652_close_icon
views-count1547 դիտում article-date 16:57 17-06-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունիսի 16-ին, ժամը 22.10-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան անձը չպարզված տղամարդու, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 14-ին, ժամը 14.55-ին, Երևանի Չարենցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 15-ին, ժամը 03.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 15-ին, ժամը 00.05-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 27-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 14-ին, ժամը 16.20-ին, Երևանի Նոյ թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 14-ին, ժամը 20.00-ին, Երևանի Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և մոպեդը. 10-ամյա մոպեդավարը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 14-ին, ժամը 21.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 14-ին, ժամը 21.15-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 23-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 15-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21070» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21070»-ի 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 15-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 15-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Խ.Հայրիկի փողոցում բախվել է էլեկտրասյանը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Սյունիքի փողոցում բախվել է հանդիպակաց երթևեկող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել համընթաց երթևեկող «Կիա-Ռիո» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին և հայտնվել ճամփեզրի փոսում. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 15-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի Արփի գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 28-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 15-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Կողբ-Բերդավան ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կովին. 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց: *** Հունիսի 15-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 98-րդ կմ-ին «Հունդայի էլիսիոն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. «Հոնդայի էլիսիոն»-ի հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 17-ին, ժամը 00.50-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդի»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 16-ին, ժամը 21.50-ին, Երևանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 16-ին, Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածում մոտոցիկլետը վթարի է ենթարկվել. 27-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 16-ին, ժամը 20.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ներից մեկի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 17-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դալար-Դվին գյուղամիջյան ճանապարհին՝ Այգեստան գյուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաները. «ՎԱԶ-21093»-ի 31-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 16-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Յաղդան-Ագարակ ճանապարհի 3-րդ կմ-ին «Պեժո» մակնիշի ավտոոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 16-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին. 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 17-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառերին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 16-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա հեծանվորդի և իր մեքենայոով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 16-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Բասեն-Գյումրի ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 16-ին, ժամը 10.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քաջարանի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով: Պարզվել է, որ հունիսի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Թումանյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենայտի. «Օպել Աստրա»-ի 23-ամյա ուղևորը հունիսի 16-ին, ժամը 10.00-ին, դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 17-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Իջևանի Բլբուլյան փողոցում գտնվող գերեզմատաը հարակից անտառամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և շրջվել. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր