211652_close_icon
views-count937 դիտում article-date 16:34 17-06-2019

Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 15-ին, ժամը 23.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Կրասնոդար չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 35-ամյա Նորայր Ու.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր Մինսկ քաղաքի իրավապահ մարմինների կողմից Բելառուսի Հանրապեհտության քրեական օրենսգրքի 211 հոդվածի (անձի կողմից գույքի հանձնելը կամ հափշտակելը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր