211652_close_icon
views-count585 դիտում article-date 16:01 17-06-2019

Գյումրիի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 16-ին, ժամը 17.00-ին, Արմավիր քաղաքի Շինարարների փողոցից ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Դավիթ Մ.-ն, որը հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր