211652_close_icon
views-count1303 դիտում article-date 14:55 17-06-2019

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով 2019թ. հունիսի 17-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածի, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրնսպորտային միջոցների համար առկա (Լենինգրադյան 31/5 շինության դիմաց) հետադարձի տեղը: Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները տվյալ հատվածում հետադարձ կարող են կատարել նշված վայրից մոտ 100 մետր անց՝ Շինարարների փողոցի բաժանարար գոտում առկա բացվածքի հատվածում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր