2083 դիտում
12:32 17-06-2019
Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը
Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է վարչական դատարանի կողմից 2014 թվականի հոկտեմբերին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ ստորագրած բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը բողոքարկելու մտադրության մասին:
«Ես վիճարկում եմ վարչական դատարանի մեկնաբանությունը, որն այս հռչակագիրն անօրինական է համարել: Համոզված եմ, որ այն համապատասխանում է օրենսդրական կարգին եւ հայտարարում եմ, որ բողոքարկելու եմ դատավճիռը»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարլեն Մուրիեն՝ հիմք ընդունելով 2019 թ փետրվար 5-ի Ֆրանսահայ Կազմակերպությունների համակարգող Խորհրդի ընթրիքի ընթացքում Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառումը, որ պետական հետապնդումների չեն ենթարկվի այն ծրագրերը, որոնք վերաբերում են կրթական եւ մարդասիրական ոլորտներին, որոնք էլ հռչակագրերի ամենաէական մասն են կազմում:
Նա նաեւ նշել է, որ իրավական գործոններից զատ իր բարոյական հանձնառումը շուշեցիների հանդեպ մնում է անսասան: «Ես բազմիցս եղել եմ Շուշիում եւ հասկացել, թե մարդասիրության ու բարեկամության արտահայտությունները ինչպիսի հույս են արթնացնում մի բնակչության սրտում, որ թշնամական Ադրբեջանը փորձում է շնչահեղձ անել»,- գրել է նա:
Նմանատիպ նյութեր
1047 դիտում
11:30 06-10-2014
Արցախի նախագահը ողջունել է Բուրգ լե Վալանսի և Շուշիի միջև բարեկամության հռչակագրի ստորագրումը
5202 դիտում
20:36 18-05-2019
ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը. 168.am
5355 դիտում
18:36 21-06-2020
Դատախազությունը կբողոքարկի Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը
Այս բաժնից
352 դիտում
19:50 27-03-2024
ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ Ուկրաինայի համար պայթուցիկ նյութեր գնելու շուրջ
415 դիտում
19:38 27-03-2024
Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին
397 դիտում
18:00 27-03-2024
Թուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը