211652_close_icon
views-count4143 դիտում article-date 10:31 17-06-2019

Զելենսկին Մարիուպոլում քաղաքացիների աչքի առաջ վազել է գործող շատրվանների միջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մարիուպոլ նավահանգստային քաղաքում վազել է շատրվանների միջով: Տեսանյութը տեղադրվել է Donbas Public TV-ի յութուբյան ալիքում: Նախագահը ելույթ է ունեցել քաղաքի Թատերական հրապարակում, որի ժամանակ նրա շուրջ են հավաքվել տեղի բնակիչները: Նա որոշել է դեպի մեքենա տանող ճանապարհը կարճացնել՝ վազելով շատրվանների միջով: Տեսանյությում երևում է, թե ինչպես է նախագահը թիկնապահնեի հետ միասին վազում գործող շատրվանների միջով: Նրան հետևում են հավաքվածներից մի քանիսը՝ նույնպես հայտնվելով ջրաշիթերի տակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր