211652_close_icon
views-count3738 դիտում article-date 23:50 16-06-2019

ՊՍԺ-ի նախագահ. Այլևս չեմ հանդուրժի սուպերաստղային վարքագիծը, ում դուր չի գալիս՝ դռները բաց են

ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Հելայֆին անդրադարձել է թիմում վերադասավորումներին: «Ես հասկացա, որ մեզ անհրաժեշտ են վերադասավորումներ, հակառակ դեպքում մենք կշարունակեինք շարժվել ոչ մի տեղ: Լեոնարդոյին թիմի տնօրեն նշանակելու հարցը լուծվեց երկու րոպեում: Լեոն մեր մարդն է, նրա հրաշալի է աշխատում: Ես լիովին վստահ եմ նրանում: Նա աշխատում է ի շահ բոլորի, այդ թվում՝ ֆուտբոլիստների: Խաղացողները պետք է իրենց պարտականություններին վերաբերվեն ավելի պատասխատու կերպով, քան՝ նախկինում: Վերաբերմունքը պետք է բացարձակապես այլ լինի: Նրանք պետք է ավելի շատ բան անեն, ավելի շատ աշխատեն: Նրանք այստեղ չեն եկել զվարճանալու համար: Եթե նրանց ինչ որ բան դոււր չի գալիս, դռները բաց են, չաո՜: Ես այլևս չեմ հանդուրժի սուպերաստղային վարքագիծը», ասել է ալ-Հելայֆին:

Նմանատիպ նյութեր