211652_close_icon
views-count2534 դիտում article-date 23:27 16-06-2019

Ֆինանսական գրագիտության մակարդակով Հայաստանը Եվրոպայում նախավերջին տեղում է. ավելի վատ միայն Ալբանիան է

Ֆեյսբուքյան օգտատեր Leo Heinsaar-ը իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=330411151182213&set=a.113750759514921&type=3&theater]էջում[/url] գրել է. «Եվրոպական երկրներում ֆինանսական գրագիտության մակարդակի շատ հետաքրքիր [url=https://www.reddit.com/r/MapPorn/comments/c0x0lr/financial_literacy_in_europe/?utm_medium=android_app&utm_source=share]քարտեզ[/url]։ Ես միշտ էլ կասկածել եմ, որ եթե նման քանակական վերլուծություն արվի, Հայաստանը շատ վատ հորիզոնականում կհայտնվի: Պարզվեց, Հայաստանից վատ միայն Ալբանիան ա՝ 14%-ով։ Մնացած երկու երկրները, որոնց հետ ամեն առիթով համեմատվում ենք՝ Ադրբեջան 36% Վրաստան 30% Հայաստան 18% Իհարկե, մի կողմից հասկանում ես, որ առանց այդ ոլորտում հատուկ ու մտադրված կրթվելու (գոնե՝ ինքնուրույն), ֆինանսական գրագիտությունը «բնական», գուցե նաև «անխուսափելի» կերպով առաջանում ա միայն երբ ժողովրդի ձեռքին շոշափելի չափով ավելցուկ ա գոյանում: Բայց մյուս կողմից, բոլորս էլ անընդհատ տեսնում ու լսում ենք դեպքեր, թե ոնց ա Հայաստանում ժողովուրդը առաջին իսկ ավելցուկի, կամ նույնիսկ դրա կատարյալ բացակայության պարագայում շտապում ոչ կենսական անհրաժեշտության ծախսեր անելու՝ սկսած չմտածված ու անիմաստ մեծ (ու մեծ տոկոսներով) վարկեր վերցնելուց, խաղատներով ու սպորտային գրազներով արագ հարստանալու ցանկությունը չզսպելով՝ եղած եկամուտն էլ տանուլ տալով, անիմաստ (ու անիմաստ շքեղ) ապրանքներ գնելով, վերջացրած ակնհայտ տեղին, իմաստալից ու մտածված վարկեր չ՛վերցնելով: Շատերի (նաև իմ) կարծիքով աշխարհի լավագույն ներդրողը, Ու. Բաֆեթը հաճախ ասում ա. «Լավագույն ներդրումը՝ ապագայում լավագույն եկամտաբերությամբ, որ մարդ կարող է անել, հատկապես երբ դեռ երիտասարդ է, դա առաջին հերթին ինքն իր մեջ է. իր կրթության մեջ:» Էս առումով ինձ միշտ հետաքրքրել ա, թե ինչի, օրինակ, Էստոնիայում, որը Հայաստանից շատ ավելի հարուստ բնակչությամբ երկիր է, համարյա բոլոր ուսանողները (ժամանակին նաև ես) ուսման վարկ են վերցնում (որը տրվում ա 5%-ով), իսկ Հայաստանում երևի ցանկացած այլ նպատակով ավելի շատ վարկ ա վերցվում, ու ավելի շատ մարդկանց կողմից, քան՝ ուսման համար: Իսկ ԱՄՆ-ում ուսանողական վարկերը (դրանց մեծ չափը) ընդհանրապես արդեն լուրջ քաղաքական թեմայի ա վերածվել՝ ակտիվ շահարկվող նախընտրական խոստումներում»:

Նմանատիպ նյութեր