211652_close_icon
views-count4622 դիտում article-date 20:07 16-06-2019

Վարդ Սիմոնյան. Հեղափոխությունը Հայաստանում և դրսում ունի առնվազն 10 մլն զավակ, հեղափոխությունը որբ չէ. 1in.am-times.info

Հեղափոխության ինքնիրավչության փորձ կամ մի Քոչարյան և երկու պետականությունների անվտանգության սպառնալիք Ամենուր՝ մեդիաներում, կառավարական շենքերում, փողոցներում Քոչարյան է զլած: Կներեք, բայց սրանից լավ փիառ ու փառք կարո՞ղ էր լինել որևէ մեկի համար. ազգովի արհեստական շնչառություն ենք տալիս ու վերակենդանացնում քաղաքական դիակին, որ ի՞նչ անենք: Կամ սա ի՞նչ պետություն է, որին մատների վրա կարող է խաղացնել այս ոմնը, ի՞նչ հասարակություն է, որին այս ոմնը կարող է այսպես հունից հանել: Սա առնվազն խայտառակություն է, որ մեկ մարդը կարող միանգամից դառնալ երկու պետականությունների անվտանգության սպառնալիք: Եվ ուրեմն խիստ տրամաբանական մի հարց՝ սա ինչ քաոս է, ով է սանձազերծում այս քաոսը: Վերադառնանք ելման կետ՝ երկրում կա լեգիտիմ իշխանություն, որին ժողվուրդը ձեռքերի վրա տարավ կառավարական օթյակներ: Տղանե՜ր և աղջիկներ, դուք հազարամյակների Հայաստան եք ուսել, ընկալեք այս բեռի ծանրությունը, աշխատեք՝ ինչու եք այսպես հիվանդագին տրվել քոչարյանականների մանիպուլյացիաներին, ինչու եք քաղաքական դիակից պետական ու քաղաքական գործոն սարքում՝ կազմալուծելով պետական ինստիտուտների աշխատանքը և բանը հասցնում Արցախի հետ միջպետական սկանդալի: Հանցագործը պետք է մեկուսացվի հասարակությունից, հանցագործը չունի հայրենիք, ի՞նչ կապ ունի նա երրորդ մասից է, թե՞ Ասկերանից, նախագա՞հ է, թե՞ ատամնատեխնիկ: Սա ինչ կեղծ օրակարգ է, ում է ձեռնտու երկրի խաղաղ կյանքը հարամել մի անբաստանյալի պատճառով: Փնթի նախաքննական աշխատանք է կատարվել, շատ բարի՝ քրեական նյութն անսպառ է՝ հետ կկանչեք և կրկին կնստացնեք մեղադրյալի աթոռին: Դասեր քաղեք հերթական սխալից և անցեք առաջ՝ ինչու եք պետությունն ու հասարակությունը պատանդ պահում մի մեղադրյալի ձեռքում: Հեղափոխական արժեքներն այլևս անանցանելի են, և եթե այս կառավարությունը չի կարողանում սպասարկել այդ արժեքները, սա ամենևին էլ չի նշանակում, որ հակահեղափոխությունը ռևանշ կվերցնի: Երբեք: Հեղափոխությունը Հայաստանում և դրսում ունի առնվազն 10 մլն զավակ, հեղափոխությունը որբ չէ… Վարդ Սիմոնյան Աղբյուր՝ [url=http://1in.am-times.info/?p=1415&fbclid=IwAR2gCheUCzBZo1-npVcv1I7uE1RJikSAwFNMvTEL034_6P071lGDe8VGtEs]1in.am-times.info[/url]

Նմանատիպ նյութեր