211652_close_icon
views-count1819 դիտում article-date 18:04 16-06-2019

Մաուրիցիո Սարին գլխավորեց «Յուվենտուսը»

Քիչ առաջ «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մաուրիցիո Սարին: 60-ամյա մասնագետը ցանկություն էր հայտնել «Չելսիից» տեղափոխվել թուրինյան ակումբ, որի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր: Մարզչի համար «Յուվենտուսը» «Չելսիին» փոխհատուցում կվճարի՝ ավելի քան 5 միլիոն ֆունտ, իսկ Սարիի աշխատավարձը նոր թիմում կկազմի 6-7 մլն եվրո: «Չելսիում» իտալացին աշխատեց մեկ մրցաշրջան: Նրա գլխավորությամբ թիմը նվաճեց Եվրոպայի Լիգան, Անգլիայի առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը: Սարին Իտալիայի առաջնությունում արդեն աշխատել է: Ավելի վաղ նա գլխավորել է «Էմպոլին» և «Նապոլին»: «Յուվենտուսում» Սարին փոխարինեց Մասիմիլիանո Ալեգրիին, որը հինգ տարվա ընթացքում թուրինցիների հետ 11 տիտղոս նվաճեց և մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ ակումբից:

Նմանատիպ նյութեր