211652_close_icon
views-count2352 դիտում article-date 16:04 16-06-2019

Ուկրաինաբնակ Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինաբնակ Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հունիսի 15-ին Կիևում Արտեմ Դալաքյանը (18-0, 13 КО) անցկացրել է իր տիտղոսի երրորդ պաշտպանությունը Սարավուտի Տավորնխամի (20-1, 15 КО) դեմ մենամարտում։ Ինչպես հայտնում է [url=http://ua-report.info/news/owkrainabnak_artem_dalaqyany_errord_angam_pashtpanec_wba_varkacov_ashxarhi_chempioni_titghosy/2019-06-16-2182#]AnalitikaUA.net[/url]-ը, Արտեմ Դալաքյանը վստահ հաղթանակ է տարել 10-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով։ Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն Արտեմ Դալաքյանին պարգևատրել է ՈՒՀՄ «Սփյուռքի ակտիվ գործիչ» մեդալով։ ՈՒՀՄ-ն հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկներին աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։ ՈՒՀՄ մարզական խմբակներում մարզվում են տարբեր ազգերի երեխաներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր