211652_close_icon
views-count1926 դիտում article-date 12:18 16-06-2019

Վարչության նոր կազմ ընտրելիս՝ այդ քայլն արեք ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ պատվիրակներին. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/06/16/nikol-pashinyan/3026437]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ՔՊ 5-րդ համագումարի պատվիրակներին հորդորեց վարչության նոր կազմ ընտրելիս այդ քայլն անել ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ պատասխանատվությամբ։ Այս մասին Փաշինյանն ասաց ՔՊ համագումարի ընթացքում։ «Մեզնից յուրաքանչյուրը պետք է լուրջ և պատասխանատու մոտենա իրեն վստահված առաքելությանը։ Հարգելի պատվիրակներ, այսօրվա ընտրություններին մասնակցելիս քվեարկելուց առաջ դրանց վերաբերվեք ՀՀ ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվությամբ»,- ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետն իր ելույթում հիշեցրեց, թե ինչ պայմաններում են տեղի ունեցել կուսակցության նախորդ 4 համագումարները։ «Սա մեր կուսակցության 5-րդ համաժողովն է։ Մեր առաջին համաժողովը տեղի է ունեցել 2015թ. մայիսի 30-ին։ Կուսակցության երկրորդ համագումարը տեղի ունեցավ արտահերթ։ 2017թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակը ձևավորվեց կուսակցության 3-րդ համաժողովում, նման բան ՀՀ պատմության մեջ չէր եղել։ Մեր 4-րդ համաժողովը տեղի ունեցավ 2019թ. փետրվարին, երբ տեղի էր ունեցել Թավշյա հեղափոխությունը, խորհրդարանական ընտրությունները, և մեր կուսակցությունն արդեն իշխող ուժ էր»,- նշեց վարչապետը։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/16/nikol-pashinyan/3026437]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր