211652_close_icon
views-count3085 դիտում article-date 21:18 15-06-2019

Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը: Ոստիկաններին պետական սահման ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա ողջունեց ոստիկանության զորքերի ծառայողներին, մաղթեց անփորձանք ու բարի ծառայություն: Վալերիյ Օսիպյանը դիրքապահներին փոխանցեց նաև հանրապետության վարչապետի ողջույնները: Ինչպես ճանապարհման ամեն հանդիսավոր արարողության, այնպես էլ այս անգամ ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ աղոթեցին ու երդվեցին: Հպարտ ու բարձր տրամադրությամբ մեկնեցին ոստիկան-սահմանապահները, իսկ հաջորդ օրը նույն դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ հայրենանվեր ծառայության համար: Բարեխիղճ ծառայության համար մի քանի ոստիկանների նա պարգևատրեց կրծքանշաններով ու պատվոգրերով: Ոստիկանության պետը հանդիպեց նաև դիրքապահ ոստիկանների հարազատների հետ: Նրանք նույնպես եկել էին զորամաս՝ սահմանապահներին դիմավորելու համար: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու, իսկ ընտանիքներին՝ համբերատար սպասելու համար և նշեց, որ դիրքապահ ոստիկանները ոչ միայն իրենց ընտանիքների, այլև ողջ հայ ազգի հպարտությունն են: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր