211652_close_icon
views-count3685 դիտում article-date 23:55 15-06-2019

Լեհաստանում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռն ընկել է գետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեհական Պլոցկ քաղաքում ավիացիոն շոուի ժամանակ աղետի է ենթարկվել մարզական թեթևաշարժիչ Յակ-52 ինքնաթիռը: Ինչպես հայտնել են տեղի փրկարարները, ավիացիոն ֆիգուրներից մեկը կատարելիս ինքնաթիռն ընկել է Վիսլա գետը: Միջադեպի արդյունքում օդաչուն զոհվել է: «Ինքնաթիռի օդաչուն Գերմանիայից էր: Նա իրականացնում էր «շտոպոր» ֆիգուրը, սկսել է ակրոբատիկ հնարքներ կատարել, սակայն չի կարողացել ինքնաթիռը դուրս բերել «շտոպորից» ընկել է գետը», ասել է փրկարարներից մեկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր