211652_close_icon
views-count1696 դիտում article-date 19:05 15-06-2019

Արման Եղոյան. Պետք չէ վախենալ իզմ-երից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վաղը կկայանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ կընտրվի կուսակցության նոր վարչությունն ու նոր վերահսկող հանձնաժողովը։ Սա հեղափոխությունից հետո կուսակցության առաջին համաժողովն է և համոզված եմ, որ այն նոր օրակարգ ու լիցք է տալու հեղափոխությանը։ Հեղափոխությունը ոչ միայն դեռ չի ավարտվել, այլ՝ շատ օղակների նույնիսկ չի էլ հասել։ Մենք չպետք է թույլ տանք, որ պաշտոնական առօրյան ամբողջությամբ կլանի մեր ուշադրությունն ու հետին պլան մղի արժեքային հեղափոխության հրամայականը, փոխարինի վերջինը լինելու պատրաստակամությունը առաջինը լինելու ցանկությամբ։ Հեղափոխության շարունակականությունն ու ընդգրկվածությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին կուսակցականներն ու հատկապես պետական պաշտոնյաները դրսևորեն վճռականություն, համբերատարություն, զսպվածություն և անձնուրացություն, ու ամեն օր ևս մեկ քայլ անենք հեղափոխության անդառնալիության ուղղությամբ։ Իզմ-երի մասին. պետք չէ վախենալ իզմ-երից, իզմ-ը սովորական վերջածանց է, որն իրենով որևէ իմաստ չի արտահայտում, այլ այն վերցնում է իրեն նախորդող բառարմատից։ Սա նախ և առաջ ժողովրդական հեղափոխություն էր, այստեղից բխող բոլոր իզմ-երով։ Հեղափոխությունը պե՛տք է ունենա, և տվյալ դեպքում ունի՛ բովանդակություն ու դրանից բխող գաղափարախոսություն. եկել է այդ գաղափարախոսությունը բյուրեղացնելու ժամանակը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր