211652_close_icon
views-count1858 դիտում article-date 20:40 15-06-2019

ՀՖՖ. Պարգևատրվեցին մրցաշրջան 2018-19-ի դափնեկիրները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 15-ին կայացավ Հայաստանի 2018-19թթ․ ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։ Դափնեկիրները պարգևատրվեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։ Հանրապետության չեմպիոն «Արարատ-Արմենիային» ոսկե մեդալներն ու գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Պարգևատրվեցին նաև փոխչեմպիոն «Փյունիկն» ու բրոնզե մեդալակիր «Բանանցը»։ Լավագույն ռմբարկուի մրցանակը բաժին հասավ «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեին (17 գոլ)։ Առաջին խմբի չեմպիոն «Յունիոր Սևանին» շնորհվեցին չեմպիոնական փոքր գավաթը և ոսկե մեդալները։ Պարգևատրվեցին նաև ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեոն», արծաթե մեդալակիր «Արմենիա Թրավելը», բրոնզե մրցանակակիր «Կումայրին»։ Ֆուտզալի լավագույն խաղացողի անհատական մրցանակը ստացավ «Լեոն» ներկայացնող Սարո Գալստյանը, լավագույն ռմբարկուի պարգևը՝ նրա թիմակից Գարեգին Մաշումյանը (42 գոլ)։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր