211652_close_icon
views-count2114 դիտում article-date 22:22 15-06-2019

Norway Chess. Լևոն Արոնյանը բաժանեց 2-3-րդ տեղերը

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը մասնակցել է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess մրցաշարին: Հայ գրոսմայստերը 9 տուրերում վաստակել է 10.5 միավոր եւ 2-3-րդ տեղերը բաժանել Յու Յանյիի (Չինաստան) հետ: Առաջին տեղը գրավել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը հավաքել է 13.5 միավոր: Մրցաշարին մասնակցել են նաեւ Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան): Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ դասական պարտիայում հաղթող չլինելու դեպքում անցկացվում էր կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա:

Նմանատիպ նյութեր