211652_close_icon
views-count1787 դիտում article-date 15:40 15-06-2019

Ոստիկանները բացահայտել են գերեզմանատանը կատարված գողությունը

Հունիսի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ համայնքի գերեզմանատան ցանկապատից մետաղական շրջանակներ են գողացել: Նույն օրը համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հիշյալ մետաղական շրջանակները 2018թ. նոյեմբերին գողացել է Խնկոյան գյուղի բնակիչ Կարեն Հ-ն, տեղափոխել է իր տան բակ և օգտագործել որպես ցանկապատ: Գողոնը հայտնաբերվել և վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր